
Վրաստանի կառավարության 2026 թվականի հունվարի 27-ին ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ խոշոր և մանր կենդանու (ոչխար, այծ, խոզ) կատաղությունից անկելու դեպքում պետությունը մասամբ կփոխհատուցի տերերին կրած վնասները։
Ըստ որոշման՝ չափանիշներն են.
Խոշոր եղջերավոր անասուններ. փոխհատուցումը կազմում է կենդանու քաշի 60%-ը բազմապատկած մսի շուկայական գնով;
Տեղական ցեղատեսակներ և մանր եղջերավոր անասուններ. փոխհատուցվելու է քաշի շուկայական արժեքի 40%-ը։
Գումարը ստանալու համար պետք է բավարարվեն մի քանի պայմաններ.
Հարկ է նշել, որ 2024 թվականից ի վեր Վրաստանում գործում է նմանատիպ մեխանիզմ սիբիրախտից մահացած կենդանիների համար: Սննդի ազգային գործակալությունը, ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ, առաջին նման փոխհատուցումը տրամադրել է անցյալ տարվա օգոստոսին։
Որոշման մեջ նշված է, որ այս որոշման նպատակն է խթանել ֆերմերներին ժամանակին տեղեկատվություն տրամադրել Սննդի ազգային գործակալությանը հիվանդության կասկածելի դեպքերի վերաբերյալ, ինչը կնպաստի համաճարակաբանական իրավիճակի վերահսկմանը և կատաղության կանխարգելմանը:

