Ֆինանսական աջակցություն բազմազավակ ընտանիքներին Ախալքալաքում

Ֆինանսական աջակցություն բազմազավակ ընտանիքներին Ախալքալաքում

Ախալքալաքի մունիցիպալիտետում իրականացվում է ֆինանսական օգնության ծրագիր բազմազավակ ընտանիքների համար, հայտնել է Ախալքալաքի քաղաքապետարանը։ aliq.ge

Աջակցությունը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխա, և որոնց ծնողներից մեկն ու երեխաները գրանցված են և փաստացի բնակվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում։ 4 երեխա ունեցող ըտանիքներին կտրվի 400 լարի, այնուհետև ամեն հաջորդ երեխայի դեպքում գումարը կավելանա 100 լարիով:

Ֆինանսավորում կստանան նաև Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բազմազավակ ընտանիքների ուսանողները, նրանց կտրամադրվի 1000 լարի ֆինանսավորում։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • հայտարարություն քաղաքապետարանի քաղաքապետի անունով (ծնողներից մեկը),
  • ծնողների անձնագրերի պատճենները,
  • երեխաների ծննդյան վկայականները կամ անձը հաստատող փաստաթղթերը,
  • ամուսնության վկայական (առկայության դեպքում),
  • դիմողի կամ ընտանիքի անդամի բանկային հաշվի տվյալները,
  • համապատասխան վարչական միավորման ներկայացուցչի տված ծանուցում, որը հաստատում է ընտանիքի կազմը և փաստացի բնակության վայրը։

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ ներկայացված բանկային հաշվին։

Քաղաքապետարանը հայտնել է, որ այս պահին գրանցվել է 18 դիմում, և տրամադրվել է 7500 լարի օգնություն։