
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն ժամանել է Կիև, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի նախագահի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Ռուսաստանի հետ պատերազմում զոհված զինվորների հիշատակին Կիևի Ազատության հրապարակում։
«Մարկ Ռուտտեի հետ միասին մենք հարգանքի տուրք ենք մատուցել զոհված ուկրաինացի պաշտպանների հիշատակին», – գրել է Զելենսկին իր Ֆեյսբուքյան էջում։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրությունների, Կիև այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն ռադայում և բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկիի հետ:

