Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր դասի բռնկում

Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր դասի բռնկում

Արեգակի վրա հայտնաբերվել է նոր, բարձր դասի ռենտգենյան բռնկում՝ մեկ օրվա օրվա մեջ չորրորդը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։

«Արեգակի վրա նոր X-բռնկում։ Ուժգնությունը դեռևս պարզ չէ, բայց այն ավելի դանդաղ է աճում, քան երեկ գիշերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ գիշերը տեղի են ունեցել երեք բարձր դասի արեգակնային բռնկումներ՝ X8.1, X2.8 և X1.5:

Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված դրանց արձակած ռենտգենյան հզորությունից՝ A, B, C, M և X: