Իրավիճակը Վրաստանի ճանապարհներին

Իրավիճակը Վրաստանի ճանապարհներին

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհը բաց է, ներկա պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ինչպես նաև աղավազային խառնուրդով մշակումներ՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ըստ NOR-ի տեղեկությունների, Նինոծմինդա–Ծալկա–Թբիլիսի ավտոճանապարհը շարունակում է մնալ փակ՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ ուղղությամբ երթևեկությունից:

Փակ է նաև միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս Գուդաուրի (Փոստա) ավտոճանապարհը փակ է ժամը 10։25-ի դրությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բարդ օդերևութաբանական պայմանների (ձյան առատ տեղումներ, ցածր ջերմաստիճան, ձնաբուք) պատճառով միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա ավտոմայրուղիներում ժամանակավորապես արգելվում է կցորդներով և կիսակցորդերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։