Վառելիքի գները Նինոծմինդայում

Վառելիքի գները Նինոծմինդայում

Նինոծմինդայի բենզալցակայաններում վառելիքի գները շարունակում են տարբեր լինել՝ կախված վառելիքի տեսակից և բենզալցակայանից։

Ներկայումս պրեմիում բենզինի գինը տատանվում է 2․78–2․79 լարիի սահմաններում, ինչը նախորդ ցուցանիշների համեմատ նվազում է և կազմում մոտ 6–9 թեթրի։ Դիզելային վառելիքի գները էական փոփոխություն չեն կրել և մնում են 2․69–2․75 լարիի սահմաններում։ Եվրո դիզելի դեպքում ևս նկատվում է գների որոշակի նվազում՝ ներկայումս 1 լիտրը արժե 2․79–2․90 լարի, նոյեմբերին 2․83–2․85 լարի էր։ Ռեգուլյար բենզինի գինը նույնպես նվազել է՝ 2․68–2․70 լարիից իջնելով 2․65–2․68 լարիի։

Բենզինի գները Նինոծմինդայում

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը վառելիքի գների թեմային անդրադարձել էր նոյեմբերի 26-ին, երբ Նինոծմինդայում գրանցված էին առավել բարձր գներ՝ հատկապես պրեմիում և եվրո դիզել վառելիքների դեպքում։