Վոլոդիմիր Զելենսկի. Մարտադաշտում զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։

Վոլոդիմիր Զելենսկի. Մարտադաշտում զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։

«Ուկրաինայում պաշտոնապես մարտադաշտում զոհվել է 55,000 զինվոր՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ զորահավաքային», – ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան մեծ թվով մարդկանց համարում է անհետ կորած։

Անցյալ տարվա փետրվարին NBC-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 46,000 ուկրաինացի զինվոր, իսկ տասնյակ հազարավորներ անհետ կորած են կամ գերության մեջ են։