Սամեբա տանող ճանապարհը փակ է

Սամեբա տանող ճանապարհը փակ է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղ տանող ճանապարհը ներկայումս փակ է։ Այս մասին տեղեկանում ենք տեղի բնակիչներից։

Փակ է նաև Ժդանովական գյուղի գյուղամիջյան ճանապարհը, որը տանում է ինչպես Սամեբա այնպես էլ գյուղի վարձակալած դպրոցներ։ Բնակիչների տեղաշարժը սահմանափակված է։

Պարզելու համար, թե ինչ իրավիճակում են գտնվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհները և արդյոք նախատեսվում են վերականգնման կամ մաքրման աշխատանքներ, փորձեցինք տեղեկություն ստանալ քաղաքապետարանից, սակայն տեղեկություն ստանալ չստացվեց։