Մինչև փետրվարի 8-ը սպասվող եղանակի մասին

Մինչև փետրվարի 8-ը սպասվող եղանակի մասին

Մինչև փետրվարի 8-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք, հիմնականում չոր և քամոտ եղանակ, իսկ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կարող են դիտվել թույլ տեղումներ և մառախուղ, հայտնում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ, գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -1, +1, ցերեկը՝ +8, +10 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) եղանակը կլինի հիմնականում չոր։ Կփչի հարավարևելյան քամին։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +7, +9, ցերեկը՝ +17 +19 աստիճան։

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) եղանակը կլինի հիմնականում չոր։ Կփչի ուժեղ արևելյան քամի։ Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +6, +8, ցերեկը՝ +16 +18 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) կդիտվի հիմնականում չոր եղանակ։ Որոշ տեղերում կփչի ուժեղ արևելյան քամի։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2, +2, ցերեկը +13, +15 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) կդիտվի հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -6, -8, ցերեկը +6, +8 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հնարավոր են թույլ տեղումներ և որոշ տեղերում մառախուղ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 0, -2, ցերեկը +10, +12 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) որոշ տեղերում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -2, -4, ցերեկը՝ +3, +8 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) որոշ տեղերում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -6, -8, ցերեկը՝ +7, +9 աստիճան:

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) որոշ տեղերում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -10, -12, ցերեկը՝ -2, +3 աստիճան: