Ամուսնության գրանցման վճարը 50 լարիից հասել է մինչև 75 լարի

Ամուսնության գրանցման վճարը 50 լարիից հասել է մինչև 75 լարի

Արդարադատության տանն ամուսնության գրանցումն անվճար է, մինչդեռ հատուկ ծիսական ծառայությունների վճարը բարձրացել է։

Արդարադատության տան մասնաճյուղում հատուկ ծիսական ծառայություններով ամուսնության գրանցումը 50 լարիից հասել է մինչև 75 լարի։

Արդարադատության տանը հատուկ ծիսական ծառայություններով ամուսնության գրանցումը աշխատանքային օրերին արժե 135 լարի, իսկ նույն ծառայությունը հանգստյան օրերին՝ 225 լարի։ Շենքից դուրս ամուսնության գրանցումը արժե 255 լարի, իսկ ամուսնական արարողության անցկացումը քրեակատարողական հիմնարկում (տեղում)՝ 255 լարի։

Աճել են նաև ամուսնալուծության վճարները։

Ամուսնալուծության գրանցման և վկայականի տրամադրման ծառայության վճարը նախկինում 45 լարի էր, այժմ՝ 60 լարի է։