
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մայրուղու կմ93-կմ107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում վերականգնվել է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդհատ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Կցորդների, կիսակցորդների և ուղևորների տեղափոխման համար նախատեսված M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (8-ից ավելի նստատեղով (բացառությամբ վարորդի նստատեղի) և 5 տոննայից ավելի ընդհանուր զանգվածով) երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի։

