
Բարդ օդերևութաբանական պայմանների (բքի, սահմանափակ տեսանելիության) պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու կմ94-կմ110 (Փարավանայի լեռնանցք) հատվածում։
Նույն ավտոմայրուղու կմ110-կմ146 հատվածում սահմանափակվել է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։
Մայրուղու կմ1-կմ93 (Կոդա-Այազմա) հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։

