
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում իրականացվել են որոշակի աշխատանքներ՝ փողոցով հոսող ջրի արտահոսքը դադարեցնելու համար։ Այդ հատվածը փորվել է, և ջրի արտահոսքը դադարել է։ Բացի այդ, NOR-ը գրավոր դիմում էր ուղարկել համապատասխան կառույցներին։
Ստացած նամակում Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը նշում է․ «Տեղեկացնում ենք, որ «Վրացական միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն մինչև այս շաբաթվա վերջ կապահովի Նինոծմինդայի Կարլ Մարքս փողոցի ջրամատակարարման ցանցի վնասի վերացումը: Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության պատվերով Նինոծմինդայում (NAT230021466) ընթանում են ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, որոնք ներառում են նաև Կարլ Մարքս փողոցի ցանցի վերականգնումը: Նախագծի ավարտից հետո քաղաքը կունենա կայուն, անխափան ջրամատակարարում»,- գրված է նամակում:
Հավելենք, որ NOR ռադիոկայանը հունվարի 23-ին լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում, բնակիչների փոխանցմամբ, արդեն երկար ժամանակ շարունակվում էր ջրի արտահոսքը։ Ցուրտ եղանակային պայմանների պատճառով արտահոսող ջուրը սառցակալել էր, ինչի հետևանքով ամբողջ փողոցը պատվել էր մերկասառույցով՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ թե՛ հետիոտնի, թե՛ ավտոմեքենաների համար։
Կարլ Մարքս փողոցում մի քանի ամիս է ջրի արտահոսք է


