
Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծղրութի գյուղի բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջները դեռևս աշխատում են դեպքի վայրում։
Տանտիրոջ խոսքով՝ հրդեհը սկզբում բռնկվել է տանիքում։ Հրդեհի տարածմանը նպաստել է տանիքում պահվող խոտը։
Հրդեհի պատճառը այս փուլում անհայտ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։

