
Ոսկու գինը համաշխարհային բորսաներում բարձրանում է։ Վերջին առևտրի արդյունքում թանկարժեք մետաղի 1 ունցիայի գինը որոշվել է 4,966 դոլար, ինչը վկայում է գնի 189 դոլարով աճի մասին մեկ օրում։
Kitco-ի տվյալներով՝ ոսկին մեկ օրում թանկացել է 3.9%-ով, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 11%-ով։ Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղի գինը տարեկան կտրվածքով ցույց է տալիս 73% աճ։
Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա Վրաստանում 999 հարգի 1 գրամ ոսկու գինը այսօր տատանվում է 453 լարիի սահմաններում: Նշենք, որ փետրվարի 6-ին 1 գրամի գինը կազմել է 443 լարի, ինչը վկայում է ոսկու գնի 10 լարիով աճի մասին օրվա ընթացքում:

