Danone Nutrition-ի ծանուցման հիման վրա մանկական սննդի որոշակի խմբաքանակների վերաբերյալ հետաքննություն է ընթանում

Danone Nutrition-ի ծանուցման հիման վրա մանկական սննդի որոշակի խմբաքանակների վերաբերյալ հետաքննություն է ընթանում

Սննդի ազգային գործակալությունը մուլտինացիոնալ ընկերությունից՝ «Դանոնի Նուտրիշն»-ից, ստացել է հաղորդագրություն «Դանոն» ապրանքանիշի արտադրանքի կոնկրետ խմբաքանակների շուկայից հետկանչման վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է տարածում Սննդի ազգային գործակալությունը։

Նրանց տեղեկացմամբ՝ կոնկրետ խմբաքանակների շուկայից հետկանչումը պայմանավորված է կանխարգելիչ նկատառումներով, մասնավորապես՝ Եվրոպական սննդի անվտանգության մարմնի (EFSA) նոր ուղեցույցներով և կապված չէ սննդի անվտանգության չափանիշների խախտման հետ։

«2026 թվականի փետրվարի 2-ին Եվրոպական սննդի անվտանգության մարմինը (EFSA) մանկական սննդի համար սահմանել է ցերեուլիդի (cereulide) ավելի ցածր շեմ։ Արտադրության ընթացքում «Դանոնի» արտադրանքը լիովին համապատասխանել է Եվրամիության բոլոր գործող կարգավորումներին, սակայն ընկերության բարձր պատասխանատվությունից ելնելով ընդունվել է որոշում կոնկրետ խմբաքանակների շուկայից հետկանչման մասին։

Այս փաստը հաշվի առնելով՝ մուլտինացիոնալ ընկերության՝ «Դանոնի Նուտրիշն» բրենդի արտադրանքի ներմուծողը Վրաստանում՝ «ՋիՍի Georgian Info Service» ընկերությունը (ս/կ 211357850), անհապաղ որոշում է ընդունել վաճառքի ցանցից սննդամթերքի կոնկրետ խմբաքանակների դուրսբերման վերաբերյալ, կապ է հաստատել դիստրիբյուտորի հետ և ընթանում է պահեստի մանրամասն ինվենտարիզացիա։

Նախնական տվյալներով՝ պահեստում նշված խմբաքանակի արտադրանք չի հայտնաբերվել։ Հայտնաբերման դեպքում հետագա արձագանքի նպատակով սննդամթերքը կկնքվի։

Սննդի ազգային գործակալությունը գործընթացի նկատմամբ իրականացնում է լիակատար վերահսկողություն և արդյունքների մասին անհապաղ կտեղեկացնի հանրությանը։

Ցերեուլիդը (cereulide) տոքսին է, որը առաջանում է Bacillus cereus-ի որոշ շտամների կողմից և առաջացնում է փսխում, լուծ և թուլություն», – ասված է Սննդի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

1tv.ge