
Թեհրանը պնդում է ուրանի հարստացման իր իրավունքը, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչո՞ւ ենք մենք այդքան պնդել և շարունակում պնդել ուրանի հարստացման վրա և պատրաստ չենք հրաժարվել դրանից, անգամ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք»,-նախարարի խոսքերը փոխանցում է նրա պաշտոնական Telegram ալիքը։

