Հայաստանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է։ Ազգային ժողովի ընտրություն նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ է մտել

Հայաստանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է։ Ազգային ժողովի ընտրություն նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ է մտել

Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 7-ին։ Հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ հրամանագրի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակվել է 2026 թվականի հունիսի 7-ին։

Հակակոռուպցիոն կոմիտեն հիշեցնում է, որ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Civilnet.am