Կոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին

Կոբախիձե. Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին

Թուրքիայի սահմանից մինչև Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ նրա, Վրաստանը ձգտում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը, և նպատակներից մեկը տրանսպորտային ու տարանցիկ ենթակառուցվածքների զարգացումն է։

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, այս ոլորտում խոշոր միջոցներ են ներդրվում։

News.am