Իրավիճակը Վրաստանի կենտրոնական ճանապարհներին

Իրավիճակը Վրաստանի կենտրոնական ճանապարհներին

Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհը բաց է, ներկա պահին իրականացվում են ձյունամաքրման աշխատանքներ։

Միևնույն ժամանակ, Նինոծմինդա–Ծալկա–Թբիլիսի ավտոճանապարհը շարունակում է մնալ փակ՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում զերծ մնալ այդ ուղղությամբ երթևեկությունից:

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս Գուդաուրի (Փոստա) ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհը բաց է։