Վնասված ճանապարհները խնդիրներ են ստեղծում վարորդների համար (Լուսանկար, Տեսանյութ)

Վնասված ճանապարհները խնդիրներ են ստեղծում վարորդների համար (Լուսանկար, Տեսանյութ)

Նինոծմինդա քաղաքի Ազատություն–Կարլ Մարքս, Ազատություն–Սպանդարյան և Ազատություն–Պուշկին փողոցների՝ խաչմերուկների հատվածներում ճանապարհի վրա առկա են խոշոր փոսեր, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում երթևեկության համար։

Վարորդների խոսքով՝ ճանապարհի վնասված հատվածները հատկապես վտանգավոր են գիշերային ժամերին և անբարենպաստ եղանակային պայմաններում, երբ փոսերը դժվար նկատելի են դառնում։ Ստեղծված իրավիճակը ոչ միայն վնասում է ավտոմեքենաները, այլև մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հավանականությունը։

NOR ռադիոկայանի հետ զրույցում բնակիչներից մեկը դժգոհություն հայտնեց, նշելով, որ ճանապարհին առկա փոսերը ֆինանսական ծանր բեռ են դառնում իրենց համար․ «Խոշոր գումարներ ենք ծախսում ավտոմեքենա գնելու համար, սակայն մեկ օրվա ընթացքում այն արդեն վնասվում է»։

Տեսանյութ՝

Ֆոտոշարք՝