
Հոկտեմբերի 28-ին Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնում երիտասարդ ակտիվիստներն անցկացրին ընտրությունների օրվա փորձ:
Նմանատիպ միջոցառման նպատակը երիտասարդներին ընտրությունների անցկացման գործընթացին ծանոթացնելն էր:
Երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով` ըտրությունների անցկացման փորձի ժամանակ մասնակիցները դիտարկում էին ոչ միայն քվեարկության օրվա կանոնները, այլ նաև ընտրողների և տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից թույլ տրվող սխալները:
Ընտրությունների անցկացման փորձից հետո երիտասարդները ակտիվ կերպով քննարկեցին թույլ տրված խախտումները: