
Ախալցիխեի N5 հանրային դպրոցի մոտակայքում մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականի։ Տեղեկությունը տարածել է տարածաշրջանային լրատվական TOK2Region գործակալությունը։
112-ը հաստատել է վթարի փաստը և նշել, որ դեռահասը տեղափոխվել է Ախալցիխեի հիվանդանոց։
Ականատեսների խոսքով՝ երեխայի ոտքը, հավանաբար, կոտրվել է։

