Նինոծմինդա-Ծալկա Թբիլիսի ճանապարհին թեթև մեքենաների երթևեկությունը վերականգնվել է

Նինոծմինդա-Ծալկա Թբիլիսի ճանապարհին թեթև մեքենաների երթևեկությունը վերականգնվել է

Դժվար օդերևութաբանական պայմանների (առատ ձյուն, ձնախառն անձրև, մերկասառույց) պատճառով, կցորդով և կիսակցորդով երթևեկությունն արգելված է հանրապետական ​​Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ1-կմ42 (Կոդա-գյուղ Ալգետի) և կմ94-կմ146 (Այազմա-Նինոծմինդա) հատվածներում, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Նշենք, որ վերականգնվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրասպորտային մեքենաների երթևեկությունը միջազգային Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմայրուղու (Ախալցխա-Վալեի մաքսատուն) 85-104-րդ կմ հատվածում, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմայրուղում և Ախալքալաք-Կարծախի ճանապարհին։