Ռուսթավի-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ

Ռուսթավի-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ

Ռուսթավի-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ. ըստ տեղեկությունների՝ բախվել են մարդատար ավտոմեքենան ու ավտոքարշակը։

Նույն տեղեկությունների համաձայն՝ բախումը տեղի է ունեցել, երբ ուղևորատար «Սեդան» տիպի ավտոմեքենան փորձել է շրջանցել ավտոքարշակին։

«Մթավարի»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վթարի վերաբերյալ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։