«Առանց դպրոցի գյուղ չկա»․ Փարվանայի բնակիչը դպրոցի առնչությամբ դիմում է Նինոծմինդայի ղեկավարներին

«Առանց դպրոցի գյուղ չկա»․ Փարվանայի բնակիչը դպրոցի առնչությամբ դիմում է Նինոծմինդայի ղեկավարներին

Փարվանա գյուղի բնակիչը ահազանգում է գյուղի դպրոցի ճակատագրի շուրջ։ Գյուղի դպրոցը արդեն երկու տարի է փակ է, ինչն այսօր լուրջ սոցիալական և ժողովրդագրական խնդիրների առաջ է կանգնեցրել համայնքը։

Գյուղում մարդիկ խուճապի են մատնված՝ նշելով, որ եթե, Աստված չանի, դպրոցը վերջնականապես փակվի, չեն պատկերացնում՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկեն և ուր պետք է տեղափոխվեն։ Նրանց խոսքով՝ գյուղի ապագան որպես կայուն բնակավայր ուղղակիորեն կախված է դպրոցի գոյությունից։

Անցած տարի Փարվանա գյուղում սկսվել է չորս նոր տան շինարարություն, սակայն դրանք դեռ ամբողջությամբ ավարտված չեն։ Տների սեփականատերերը այսօր լրջորեն կասկածների առաջ են կանգնած՝ շարունակե՞ն շինարարությունը, թե՞ հրաժարվեն իրենց ծրագրերից՝ կապված գյուղի անորոշ ապագայի հետ։

Փարվանա գյուղի բնակիչը խնդրանքով դիմում է Նինոծմինդայի համայնքի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանին միջամտել խնդրին, չխնայել ջանքերը և աջակցել, որպեսզի Փարվանա գյուղը ունենա գործող և բարեկարգ դպրոց։

Տեսանյութ՝