Ե՞րբ կբացվի Սաթխայի մանկապարտեզը․ շինաշխատանքները ավարտման փուլում են

Ե՞րբ կբացվի Սաթխայի մանկապարտեզը․ շինաշխատանքները ավարտման փուլում են

Սաթխա գյուղի բնակիչները հետաքրքրվել էին թե երբ կհանձնվի շահագործման գյուղի մանկապարտեզը։

Այս հարցի վերաբերյալ այսօր՝ փետրվարի 12-ին կապ հաստատեցինք Նինոծմինդայի միավորված մանկապարտեզների տնօրեն Ամալյա Մղդեսյանի հետ։

Մեզ հետ զրույցում Ամալյա Մղդեսյանը տեղեկացրեց, որ Սաթխայի մանկապարտեզում շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ Նրա խոսքով՝ շենքը լիովին կահավորված է, անհրաժեշտ պայմանները ստեղծված են, և այս փուլում մնացել է միայն շենքը եռաֆազ էլեկտրոէներգիայով ապահովելու գործընթացը, որը ներկայումս ընթացքի մեջ է և ամենայն հավանականությամբ մանկապարտեզը շահագործման կհանձնվի մոտ մեկ ամսվա ընթացքում։

Նշենք, որ մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 157 000 լարի։ Աշխատանքներն իրականացնում է անհատ ձեռնարկատեր Սերգո Քսպոյանը, ով մրցույթը շահել է 151 777 լարիի դիմաց։