Լարսում երթևեկությունը սահմանափակ է

Լարսում երթևեկությունը սահմանափակ է

Ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոմայրուղու 93 կմ — 107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Տեղեկությունը հրապարակել է Ճանապարհային դեպարտամենտը։

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդհատ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։