Նինոծմինդայում կլինիկայի հարևանությամբ ճանապարհը կրկին փոսալցվում է

Նինոծմինդայում կլինիկայի հարևանությամբ ճանապարհը կրկին փոսալցվում է

Նինոծմինդա քաղաքի կլինիկայի հարևանությամբ ճանապարհի վնասված հատվածի վրա երկրորդ անգամ կատարվում են փոսալցման աշխատանքներ։ Չնայած աշխատանքներ են տարվում, սակայն վնասված հատվածը կարճ ժամանակ անց դարձյալ քանդվում է։

Նշենք, որ NOR ռադիոկայանը փետրվարի 5-ին լուսաբանել էր, որ Նինոծմինդա քաղաքի բնակիչները դժգոհություն էին հայտնում քաղաքի ճանապարհների անմխիթար վիճակի վերաբերյալ՝ հատկապես խնդրահարույց էր Նինոծմինդայի կլինիկայի հարևանությամբ, քաղաքի մուտքի մոտ գտնվող ճանապարհահատվածը։ Բնակչի խոսքով՝ ճանապարհի քանդված լինելը լուրջ խնդիրներ էր ստեղծում ավտոմեքենաների համար, հատկապես՝ ցածր մեքենաների դեպքում։

«Ամաչում եմ, որ ՀՀ-ից մարդիկ են գալիս և նման ճանապարհ են տեսնում»․ Բնակիչ