Ապրիլի վերջին Հայաստանում կակտիվացվի YouTube-ի մոնետիզացիան

Ապրիլի վերջին Հայաստանում կակտիվացվի YouTube-ի մոնետիզացիան

Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին YouTube-ի մոնետիզացիան (դրամայնացումը) կակտիվացվի Հայաստանում: Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարության գործընկերները վերահաստատել են Google ընկերության (որին պատկանում է YouTube-ը) ավելի վաղ արած հայտարարությունը

«Մասնավորապես Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացումը կամ, ինչպես ընդունված է ասել, մոնետիզացիան։ Այսինքն՝ YouTube-ի գործընկերային ծրագրի փաթեթը կակտիվացվի ՀՀ-ում»,- ասաց նա։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Երևանում կայացել է Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների տեխնոլոգիական խոշոր ընկերությունների տարբեր ներկայացուցիչներ։

168․am