
Փետրվարի 16-ին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի բակում տեղի ունեցավ «Ձյունե քանդակներ» մրցույթը, որին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 դպրոցի աշակերտները, Գանձա գյուղի դպրոցը, Մեծ Խանչալիի, Փ․ Խանչալիի, Մեծ Գոնդուրայի, Հեշտիայի թիվ 1, թիվ 2 դպրոցները։
Մրցույթի մասնակիցները մի քանի ժամ ձյունից ֆիգուրներ էին քանդակում՝ ընտրելով անհատական առաջադրանքներ։ Ձյան պատկերներ ստեղծելու համար օգտագործում էին բահեր, ներկեր և դույլեր։ Երեխաները ստեղծեցին ձյունե ֆիգուրներ՝ «Պինգվիններ», «Ձյունանուշիկ», «Արագիլ», «Վրացի առաջին տղամարդ», «Սպիտակ արջ», «Կրիա», «Անկեղծություն», «Կարմիր հրե ձի», «Գրքերի աշխարհ», տեսքով։
Այս տարվա մրցույթը կազմակերպվել էր մի փոքր այլ ձևաչափով։ Ժյուրին որոշել էր փոխել ավանդական մոտեցումը և այս անգամ հաղթողներ չսահմանել։
Երեխաները անհավանական երևակայություն և ստեղծագործական ունակություններ դրսևորեցին իրենց ձյունե ֆիգուրները ստեղծելիս: Դպրոցի մասնակիցների միջև ձյան պատկերներ ստեղծելու մրցույթը երեխաների համար հիանալի հնարավորություն է ցույց տալու իրենց ստեղծագործական ունակությունները և ցուցադրելու նյութերի հետ աշխատելու իրենց հմտությունները: Այն նաև խթանում է թիմային ոգին և համագործակցությունը մասնակիցների միջև:
Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցները արժանացան հավասար նվերների՝ գնահատվելով իրենց, ջանքերի և ստեղծագործական մոտեցման համար։
Ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի Սպորտի, մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը և աշխատակիցները։
Ֆոտոշարք․



















