
Նինոծմինդայի փողոցները օրեցօր դառնում են ավելի դժվարանցանելի՝ գրեթե չկա փողոց, որտեղ փոսեր չլինեն։ Ժամանակի ընթացքում ավելի են մեծանում՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով ինչպես տրանսպորտային միջոցների, այնպես էլ հետիոտների անցուդարձի համար։
Վարորդները մատնանշում էին, որ ճանապարհի վնասված հատվածները հատկապես վտանգավոր են գիշերային ժամերին և անբարենպաստ եղանակային պայմաններում, երբ փոսերը դժվար նկատելի են դառնում։ Ստեղծված իրավիճակը ոչ միայն վնասում է ավտոմեքենաները, այլև մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հավանականությունը։
Տեսանյութ՝










