Կքննարկվի դրամաշնորհներին և քաղաքական գործունեությանն առնչվող օրենսդրական փաթեթը

Կքննարկվի դրամաշնորհներին և քաղաքական գործունեությանն առնչվող օրենսդրական փաթեթը

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 16-ի նիստում կքննարկի դրամաշնորհներին և քաղաքական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթը։

7 օրենքներում կատարվելիք փոփոխություններ, որոնց արդյունքում կսահմանվեն նոր սահմանափակումներ և արգելքներ դրամաշնորհների և քաղաքական գործունեության վերաբերյալ։

Այս ուղղությամբ փոփոխություններ են կատարվելու հետևյալ օրենքներում՝ — «Դրամաշնորհների մասին» օրենք, «Քրեական դատավարության օրենսգիրք», «Վարչական դատավարության օրենսգիրք», «Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք», «Քաղաքացիների քաղաքական միությունների մասին» օրենք և «Պետական ​​աուդիտի ծառայության մասին» օրենք։

«Դրամաշնորհների մասին» օրենքում նախատեսված փոփոխություններով «դրամաշնորհ» հասկացությունն ընդլայնվում է, և դրամաշնորհ է համարվում ցանկացած անձի մեկ այլ ցանկացած անձի փոխանցած դրամական կամ նյութական միջոցները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել Վրաստանի կառավարության, պետական ​​հաստատությունների կամ հասարակության որևէ հատվածի վրա որևէ ազդեցություն գործադրելու համոզմունքով կամ մտադրությամբ իրականացվող կամ իրականացվելիք գործունեության համար, որոնք ուղղված են Վրաստանի ներքին կամ արտաքին քաղաքականության ձևավորմանը, իրականացմանը կամ փոփոխմանը, նաև օգտագործվում են կամ կարող են օգտագործվել օտարերկրյա պետության կառավարության կամ օտարերկրյա քաղաքական կուսակցության քաղաքական կամ հասարակական շահերից, մոտեցումներից կամ հարաբերություններից բխող գործունեության համար։

Անձը կարող է նման դրամաշնորհ ստանալ միայն Վրաստանի կառավարության նախնական թույլտվությամբ։