
Այսօր՝ փետրվարի 17-ին Նինոծմինդայի այգիներով շրջելիս նկատեցինք, որ կենտրոնական այգում տարբեր տեսակի աղբ է կուտակվել։
Խնդրի առնչությամբ դիմեցինք Նինոծմինդայի Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանին՝ պարզելու, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու։
Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատակիցներ կուղարկվեն տարածքը մաքրելու համար։ Նրա խոսքով՝ սոցիալական ծրագրով աշխատողների աշխատանքը դադարեցվել է, ինչի պատճառով ներկայումս աշխատակիցների պակաս կա։
Միաժամանակ նշեց, որ նախատեսվում է ընդունել նոր աշխատողներ, որոնք կզբաղվեն քաղաքի այգիների մաքրությամբ։ Բդոյանի խոսքով՝ ձմեռային եղանակով պայմանավորված ակտիվ աշխատանքներ այս շրջանում չեն իրականացվում։
NOR ռադիոկայանը հորդորում է Նինոծմինդայի բնակիչներին լինել ավելի բարեխիղճ և պահպանել համայնքի մաքրությունը։




