
Այսօր՝ փետրվարի 17-ին, NOR-ի լրագրողը կապ հաստատեց Նինոծմինդա քաղաքի Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու համար, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունի Կոմունալ ծառայությունը։
Կոմունալ ծառայության պետի խոսքով՝ այս օրերին, ինչպես և միշտ, շարունակվում են մայթերի ձնամաքրման աշխատանքները։ Միաժամանակ իրականացվում է գիշերային լուսավորության համակարգի սպասարկում, որի շրջանակում վնասված լապտերները փոխարինվում են նորերով։
Բացի այդ, քաղաքում տեղադրվում են նոր աղբամաններ, իսկ կոտրված կամ վնասված աղբամանները աստիճանաբար փոխարինվում են նորերով․ «Աղբամանների տեղադրումը գրեթե ավարտված է՝ Կենտրոնական փողոցի աղբամանները ամբողջությամբ փոխարինվում են նորերով, իսկ գյուղերում վնասված աղբամանները նորերով են համալրվում։ Աշխատանքների շուրջ 80–90 տոկոսն արդեն իրականացված է, մնացել են միայն մի քանի հատ, որոնց տեղադրումն էլ արդեն կավարտվի»,-ասում է Անդրանիկ Բդոյանը։
Ինչպես նաև ջրագծերի վերափոխման աշխատանքների ավարտից հետո քաղաքում աճեցվելու են սիզամարգեր, թփեր և ծաղիկներ։
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը ստացել էր 77 նոր աղբաման, որոնք նախատեսված էին վնասված և կոտրված աղբամանների փոխարինման համար։
Կոմունալ ծառայությունը ստացել է նոր աղբամաններ
Կոտրված աղբամանները, Կոմունալ ծառայության լրացուցիչ աշխատանքը և առաջիկա ծրագրերը

