
Ադրբեջանի մայրաքաղաքում բացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Պաշտոնական արարողությանը մասնակցելու են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը:
Ծրագրի արդյունքում ադրբեջանական և վրացական երկաթուղիները հրարավորություն են ստանում միանալ Թուրքիայի երկաթգծին՝ խուսափելով սևծովյան նավահանգիստներում փոխադրման փուլից:
Երկթագիծը կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնության հիման վրա, նախագիծն սկսել է իրականացվել 2008-ին: Ծրագրի շրջանակներում վերականգնվել է Ախալքալաքիից մինչև Կարսի երկաթգծի հատվածը: Ընդհանուր Բաքու-Թբիլիսի-Կարսի երկարությունը 826 կմ է: Շահագործման սկզբում նախատեսվում է տարեկան մեկ մլն ուղևորի, 6,5 մլն տոննա բեռնափոխադրում, իսկ երկրորդ փուլում բեռների տեղափոխման ծավալները կարող են հասնել 17 միլիոնի, ուղևորներինը՝ երկու միլիոնի: