Կանյոնների և քարանձավների մուտքի գներն ավելանում են

Կանյոնների և քարանձավների մուտքի գներն ավելանում են

Վրաստանում կանյոնների (նեղ խոր հովիտ) և քարանձավների մուտքի գներն ավելանում են։

Պահպանվող տարածքների գործակալության հաղորդմամբ՝ տոմսերի գները կբարձրանան ապրիլի 1-ից։ Հայտնի է, որ տոմսերը կթանկանան 3-ից 20 լարիի չափով՝ կախված կատեգորիայից։

«Գործակալության եկամուտները, մի կողմից, ուղղվում են բնության պահպանության միջոցառումներին` էկոհամակարգերի վերականգնում, կենսաբազմազանության մոնիթորինգ, ենթակառուցվածքների պահպանում և անվտանգության ապահովում։ Մյուս կողմից, ակտիվորեն իրականացվում են էկոտուրիզմի զարգացումը, առկա ենթակառուցվածքների վերականգնումը և նոր զբոսաշրջային օբյեկտների կազմակերպումը, որպեսզի Վրաստանի պահպանվող տարածքներն ավելի մոտենան միջազգային չափանիշներին և այցելուներին առաջարկեն անվտանգ և հարմարավետ միջավայր։

Էկոտուրիզմի զարգացումը, ժամանակակից չափանիշների ներդրումը և ենթակառուցվածքների բարելավումը կապված են շահագործման ծախսերի աճի հետ։ Գործակալության գործունեությունը հետագայում ամրապնդելու համար թարմացվել են տոմսերի գները։

Միաժամանակ, այցելուների հետաքրքրությունն ավելացնելու և մատչելիությունը բարձրացնելու համար ներառվում են «կոմբո տոմսեր», որոնց միջոցով հյուրերը հնարավորություն կունենան ավելի մատչելի այցելելու տարբեր վայրեր մեկ տոմսի շրջանակներում։ Այս նորամուծությունը կհեշտացնի ճանապարհորդության պլանավորումը և կստեղծի հնարավորություն այցելելու մի քանի զբոսաշրջային վայրեր մեկ գնով»,- նշված է հաղորդագրության մեջ։ aliq.ge