
Երեկ գիշերվանից սկսված և դեռևս շարունակվող ուժեղ քամին հոսանքազրկման պատճառ է դարձել Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք բնակավայրերում:
Մասնավորապես Հեշտիայի գյուղական համայնքում հոսանքազրկման պատճառ է դարձել էլեկտրասյան վնասումը: Առանց հոսանքի են մնացել նաև Նինոծմինդա քաղաքն ու Փոկա գյուղը:
Ինչպես ճշտեցինք ՛՛Էներգո Պրո-Ջորջիա՛՛ ընկերությունից ներկայումս տարվում են աշխատանքներ էլէկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: