
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ Շիդա Քարթլիի դեպարտամենտի տեսուչները Գորիի մունիցիպալիտետի Կարալեթի գյուղում թռչնամսի երկու անօրինական գործարան են և փակել։
«Կարալեթի գյուղում գտնվող «Կարա 1980» ՍՊԸ-ի և անհատ ձեռնարկատեր Ն. Գ.-ի մոտ չպլանավորված ստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողները գործել են առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման և գործակալության տրամադրած պարտադիր ճանաչման փաստաթղթի։ Երկու օբյեկտում էլ հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ։
«Կարա 1980» ՍՊԸ-ում կնքվել է կասկածելի ծագման լորի միս, իսկ անհատ ձեռնարկատեր Ն. Գ.-ի գործարանում՝ հավի միս։
Հայտնաբերված խախտումների համար ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցառումներ. տնտեսվարողները տուգանվել են, և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը», — ասված է Սննդի և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։

