
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության աշխատակցին Թբիլիսիում գտել են սպանված՝ իր մեքենայում։ Այս մասին հայտնել է վարչության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 19-ին Օրթաճալայի շրջանում։ Նախնական տեղեկությունների համաձայն, սպան ինքն իրեն կրակել է գլխին։ Հետաքննիչները ենթադրում են, որ կրակոցից առաջ տեղի է ունեցել կենցաղային վեճ սպայի և «ուղեկցող անձի» միջև։
«Ներքին գործերի նախարարությունը խորապես սգում է միգրացիոն վարչության աշխատակցի մահը և ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին», – հայտարարել է նախարարությունը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ նրան մեղադրանք առաջադրելով «ինքնասպանության դրդելու» համար։

