
Նինոծմինդայի մունիցիպալիտետը հայտարարել է պետական գնում՝ իր հաշվեկշռում գտնվող չորս տրանսպորտային միջոցների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Գնումը վերաբերում է ծառայողական մեքենաների ժամանակին և լիարժեք սպասարկմանը, ներառյալ ախտորոշիչ, կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասերի փոխարինումը։
Գնումը ներառում է հետևյալ տրանսպորտային միջոցները․
Ծառայությունների մատուցումը պետք է իրականացվի համաձայն մրցութային փաստաթղթերի Հավելված №1-ում ներկայացված գնացուցակների, որոնք առանձին ձևով կցված են յուրաքանչյուր մեքենայի համար։ Տեխնիկական սպասարկման յուրաքանչյուր դեպք պետք է ձևակերպվի մատակարարի և պատվիրատու կազմակերպության միջև կազմվող համապատասխան ակտով, որտեղ կնշվեն մատուցվող ծառայությունների և անհրաժեշտ պահեստամասերի ցանկը։
Մրցույթի պայմաններով՝ մատակարարը պարտավոր է օգտագործել նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխան պահեստամասեր։ Բացառիկ դեպքերում թույլատրվում է այլ պայմանավորվածություն՝ երկկողմ համաձայնությամբ և համապատասխան գրանցմամբ ընդունման-հանձնման ակտում։
Եթե պայմանագրի գործողության ընթացքում առաջանան ծառայություններ կամ պահեստամասեր, որոնք ներառված չեն նախնական գնացուցակում, դրանց գինը կարող է սահմանվել կողմերի միջև համաձայնությամբ՝ շուկայական արժեքի հիման վրա։ Սակայն նման լրացուցիչ գնումների ծավալը չի կարող գերազանցել էլեկտրոնային առևտրի արդյունքում սահմանված վերջնական ընդհանուր արժեքի 10 տոկոսը։
Գնացուցակի գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 276,235.80 լարի, մինչդեռ հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կկնքվի 30,000 լարիով։ Մասնակիցները պարտավոր են իրենց առաջարկները ներկայացնել միավորի արժեքով՝ առանց գերազանցելու պատվիրատուի կողմից սահմանված առավելագույն գնահատված գները։ Եթե չներկայացվի գնացուցակը կամ էական անհամապատասխանությունները, ապա դա կհանգեցնի մասնակցի որակազրկմանը։
Մրցույթի կարևոր պայմաններից է նաև այն, որ մատակարարը պետք է ունենա առնվազն մեկ սպասարկման կենտրոն Նինոծմինդայի տարածքում՝ սեփականության, վարձակալության կամ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Եթե վերանորոգման գործընթացում անհրաժեշտ լինի մեքենան տեղափոխել այլ սպասարկման կենտրոն, այդ ծախսերը (ներառյալ վառելիքը և քարշակի ծառայությունները) պետք է հոգա մատակարար կազմակերպությունը։
Մրցույթը շահել է Գլոբալ ՍՊԸ ընկերությունը 244 807 80 լարի գումարով։

