Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik-Գրուզիան:

2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանը մեկանգամյա և անվճար հիմունքներով ապահովել էր Ադրբեջանից իր տարածքով նավթի տարանցումը դեպի Հայաստան, սակայն հաջորդ խմբաքանակը փոխադրվել էր ստանդարտ սակագնով, ինչը դժգոհություն էր առաջացրել Հայաստանում:

Սակագների թեման դարձել է Երևանում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման քննարկման առանցքային թեման:

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը Վրաստանի կառավարության բարեկամական որոշման համար, համաձայն որի՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար սիմվոլիկ սակագնային դրույքաչափ է սահմանվել։

Հանդիպմանը նաև նշվել է, որ երկու երկրներն էլ առանձնակի ուշադրություն են դարձնում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացմանը։

Վրացական կողմը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի մասին, որոնց ամբողջական գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև փոխկապակցվածությունը, Հայաստանից բեռների տարանցումը և կամրապնդի Վրաստանի դերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։

Նշվել է, որ Վրաստանի գլխավոր առաջնահերթություններից մեկը անվտանգ, հուսալի և մրցունակ տրանսպորտային երթուղիների զարգացումն է։