Հոկտեմբերի 30-ին ուժեղ քամին քշել է Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցի երկհարկանի բնակելի տներից մեկի տանիքը (նախկին ոստիկանության շենքի հարևանությամբ):
Բացի այդ ջարդվել են մի շարք փողոցների եզրերին գտնվող ծառերի ճյուղեր: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուժեղ քամու պատճառով հոսանքազրկվել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի բնակավայրեր էլեկտրասյուների վնասման պատճառով: