
2024 թվականին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 139 միլիոն դոլար։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում։
Ընդ որում, Վրաստանում այս ցուցանիշը կազմել է 1 միլիարդ 334 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանում՝ 231 միլիոն դոլար:
Այս ցուցանիշները փաստում են, որ անցյալ տարի Վրաստանը երկու անգամ ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ է ներգրավել, քան Հայաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած:

