Մահվան ելքով վրաերթ Ախալքալաքում

Մահվան ելքով վրաերթ Ախալքալաքում

Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Դիլիսկա գյուղի բուժկետի մոտ 22-ամյա տղամարդը իր մեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի 65-ամյա բնակչին։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․

Վարորդը ինքնակամ գնացել է ոստիկանության և հանձնել ալկոհոլի թեստ Ախալցիխեում: Ըստ տարածված լուրերի՝ վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն: Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածը սահմանում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում»: Այս հոդվածի 6-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կամ մեխանիկական տրանսպորտային միջոցի, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի շահագործումը նման տրանսպորտային միջոց շահագործող անձի կողմից խախտելու համար, որն առաջացրել է մարդու մահ»: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով: