Մաքրվում են արդյոք նախընտրական քարոզչանյութերը Նինոծմինդայում

Մաքրվում են  արդյոք նախընտրական  քարոզչանյութերը Նինոծմինդայում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրվանից անցել է 10 օր, սակայն նախընտրական քարոզչական պաստառները դեռևս հանված չեն շենքերի պատերից:

Ո՞վ է պատասխանատու քարոզչական նյութերի մաքրման համար: Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետը ակտիվ էր նախընտրական քարոզչության առումով: Դա ակնհայտ էր պաստառների և բաներների բազմազանության և դրանց տարբեր տեղերում՝ շենքերի և խանութների պատերին փակցված լինելու տեսանկյունից:

Ընտրությունները արդեն ավարտվել են և ընտրություններին մասնակցած ցանկացած սուբյեկտ պետք է հոգ տանի իր նախընտրական պաստառի մաքրման համար:

Վրաստանի Ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածը մատնանշում է այն ժամկետները (15 օր), որի շրջանակներում պետք է մաքրվեն նախընտարական քարոզչանյութերը: ՛՛Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցությունը սկսել է մաքրել նախընտարական պաստառները, սակայն ավարտին չի հասցրել:

Իսկ ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, դեռևս ոչ մի աշխատանք չի տարվում քարոզչանյութերի մաքրման ուղղությամբ:

Անահիտ Զալալյան