Մայրը փորձել է սպանել նորածնին

Մայրը փորձել է սպանել նորածնին

Բաթումիի կլինիկաներից մեկում բուժքույրը ծննդաբերել է, որից հետո վնասվածք է հասցրել նորածնին և փորձել սպանել նրան։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել երեկ լուսաբացին։ Նորածնի առողջական վիճակը ծանր է։

«Ինտերպրեսնյուսի» փոխանցմամբ՝ նորածինը շտապ վիրահատվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նրա մայրը նույնպես նույն կլինիկայում է։

«Նա «Մեդինա» կլինիկայի աշխատակից էր, ամուսինը մահացել է, ունի երկու տղա, և իր գործընկերներին չի պատմել իր հղիության մասին։ Այսօր առավոտյան նա ծննդաբերել է և վնասել երեխայի կոկորդը։ Կինը տեղափոխվել է վիրահատարան, երեխան ողջ է մնացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կինը տեղափոխվել է պալատ», — ասել է աշխատակիցներից մեկը։

«Մեդինա»-ի կլինիկական տնօրեն, բժիշկ Ջումբեր Ունգիաձեն ասել է, որ կինը ենթարկվում է հոգեբուժական հետազոտության։