Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը:
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները, Ղազախստանի, Վրաստանի կառավարությունների ղեկավարները Տաջիկստանի, Թուրքմենստանի պատվիրակությունները և այլ պաշտոնատար անձինք:
աքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 մլն տոննա բեռ։
Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 մլն տոննա բեռի մակարդակի վրա։ Սկզբում երկաթուղու շահագործման մեկնարկը ծրագրված էր մինչ 2016 թվականի վերջ, սակայն այնուհետև ժամկետը տեղափոխվել է 2017 թվականի երկրորդ կես։