
Սննդի ազգային գործակալությունը (ՍԱԳ) կասեցրել է Կախեթիում և Քվեմո Քարթլիում կաթի վերամշակման անօրինական ձեռնարկությունների աշխատանքը։
«Սննդի ազգային գործակալության Կախեթիի և Քվեմո Քարթլիի բաժինների տեսուչները հայտնաբերել են կաթի վերամշակման անօրինական ձեռնարկություններ։
Ֆիզիկական անձ Լ. Մ.-ն (հասցե՝ Լագոդեխիի Քվեմո Նաշովարի գյուղ) արտադրում էր պանիր առանց գործակալության տրամադրած պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման։
Անհատ ձեռնարկատեր Դ. Շ.-ն (հասցե՝ Բոլնիսի մունիցիպալիտետ, գյուղ՝ Դիսվելի) կաթ էր վերամշակում և արտադրում պանիր՝ առանց տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման և գործակալության տրամադրած պարտադիր ճանաչման՝ խախտելով հիգիենայի չափանիշները։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցառումներ, կասկածելի ծագման սննդամթերքը կնքվել է, ձեռնարկատերերը տուգանվել են, և արտադրական գործընթացը կասեցվել է», — հայտնել է ՍԱԳ-ը։

