Վրաստանի ճանապարհային վճարից ստացված եկամուտը նվազել է

Վրաստանի ճանապարհային վճարից ստացված եկամուտը նվազել է

2026 թվականի հունվարին Վրաստանի ֆինանսների նախարարությունը ճանապարհների օգտագործման վճարից (հատուկ վճար է, որը գանձվում է Վրաստանի տարածքով անցնող տրանզիտային (տարանցիկ) բեռնատարներից) ստացել է 10 մլն 976 հազար 357 լարիի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 19%-ով կամ 2.6 միլիոն լարիով։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բեռնատար (տրեյլեր) վճարում է 350 լարի ճանապարհային վճար, հունվարին Վրաստանը հատել է 31 հազար 300 բեռնատար։ Բեռնատարների քանակը տարեկան կտրվածքով նվազել է 7.6 հազարով։

Բեռնատարների տարանցումից բյուջե մտնող ընդհանուր տարեկան եկամուտը նվազում է արդեն երրորդ տարին անընդմեջ։

Ճանապարհների վճարն ըստ տարիների.

  • 2022 թվական — 128 մլն լարի
  • 2023 թվական — 181.9 մլն լարի
  • 2024 թվական — 179.4 մլն լարի
  • 2025 թվական — 171.2 մլն լարի
    (աղբյուր՝ Պետական գանձապետարան)

2025 թվականին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 489 հազար 391 միջազգային բեռնատար ավտոմեքենա։ 2024 թվականին բեռնատարների քանակը 512 հազար 665 էր։